Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Գյուլդերեն ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում Թուրքիան և Ուկրաինան հնարավոր է համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսեն։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Դեսպանի խոսքը վերաբերում է թուրքական «Bayraktar» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերին։
Գյուլդերեն նշել է, որ Ուկրաինան վերջերս Թուրքիայից գնել է «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ներ և հավելել, որ քննարկման փուլում են Ուկարինայում համատեղ ավելի ուժեղ համակարգեր զարգացնելու և նույնիսկ «Bayraktar»-ների արտադրության հարցը։
Դեսպանի համոզմամբ՝ նշյալ ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը կարող է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ուկրաինա համագործակցության նոր խորհրդանիշ լինել։
«Մեր ազգային անվտանգության շուրջ շատ կարևոր ծրագրեր ենք քննարկում։ Այս ոլորտում շարունակում ենք ակտիվորեն աշխատել»։
Բացի այդ, Գյուլդերեն շեշտել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցությունը ամրապնդել պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրնեի համագործակցությունը։
Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել։
Իսկ ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։