կարևոր
1544 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-29 14:28

Հոնկոնգում խստացրել են սահմանափակիչ միջոցառումները COVID-19-ի հետ կապված իրադրության պատճառով

Հոնկոնգում խստացրել են սահմանափակիչ միջոցառումները COVID-19-ի հետ կապված իրադրության պատճառով

Հոնկոնգի իշխանությունները խստացնում են սոցիալական հեռավորության միջոցները, քանի որ քաղաքը գտնվում Է COVID-19 կորոնավիրուսի ընդգրկուն բռնկման եզրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հուլիսի 29-ին հայտնել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը:

«Մենք գտնվում ենք (կորոնավիրուսի) խոշորամասշտաբ բռնկման շեմին, որը կարող է հանգեցնել հիվանդանոցների մեր համակարգի թուլացման եւ կյանքեր արժենալ, հատկապես տարեց մարդկանց շրջանում»,-ասվում է Քերրի Լեմի հայտարարության մեջ:

Հուլիսի 29-ից Հոնկոնգի բոլոր քաղաքացիները, որի բնակչությունը կազմում է 7,5 միլիոն, պետք է տնից դուրս դիմակներ կրեն: Բացի այդ, ռեստորաններն այժմ աշխատում են միայն առաքմամբ:

Դեռ ավելին, այժմ հասարակական վայրերում կարող են հավաքվել ոչ ավելի, քան երկուական մարդ: Նրանց համար, ովքեր խախտում են նոր կանոնները, տուգանք է սահմանվել 5 հազար հոնկոնգյան դոլարի (625 դոլար) չափով:

Նման միջոցառումների սահմանումը կապված է քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկման հետ: Հունիս ամսին Հոնկոնգում նշվել Էր COVID-19-ի ներքին փոխանցման դադարեցում, սակայն վերջին ժամանակներս վիրուսը վերստին սկսել է տարածվել քաղաքում:

Վերջին վեց օրվա ընթացքում վարակումների օրական աճը Հոնկոնգում կազմել է հարյուրից ավելի: Հուլիսի սկզբից քաղաքում ախտորոշել են վարակման արդեն ավելի քան հազար դեպք, ինչը կազմում է այս տարվա հունվարին համավարակի սկսվելուց ի վեր քաղաքում արձանագրված բոլոր դեպքերի 40 տոկոսից ավելին։