կարևոր
2160 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 13:32

Քաղաքացին ցած է նետվել Հաղթանակի կամրջից

Քաղաքացին ցած է նետվել Հաղթանակի կամրջից

Հուլիսի 29-ին` ժամը 12։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։

Ոստիկանության աշխատակիցները տեղում են․ նախնական տեղեկատվության համաձայն քաղաքացին ցույց է տալիս կենդանության նշաններ։

Շտապօգնության աշխատակիցները ևս մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։

Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում․ փրկարարների օգնության կարիք չի առաջացել։