17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Սեւազգեստ անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա. հինգ մարդ տուժել է: Այդ մասին հաղորդել Է «Հաարեց» հրատարակությունը:
Ինչպես գրում է հրատարակությունը, բողոքի ակցիայի մասնակիցները հուլիսի 28-ի երեկոյան Թել Ավիվում ներքին անվտանգության նախարար Ամիր Օհանի տնից անցել են մինչեւ Այալոն խճուղի:
Անհայտ անձինք «սկսել են ծեծել» բողոքի ակցիայի մասնակիցներին: Սեւազգեստ հարձակվողները քարեր, ապակե շշեր են նետել եւ արցունքաբեր գազ կիրառել, ինչի արդյունքում տուժել է հինգ մարդ:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը, «հարձակման եւ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել էչորս կասկածյալ, կատարվում է հետաքննություն»: