29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ա. Կարապետյանի խոսքով՝ պետական և մասնավոր հատվածի միջև համագործակցության շրջանակներում ասոցիացիան նախաձեռնել է համահայկական նշանակության մի ծրագիր, որը ներառում է տեղեկատվություն անասնապահական ծառայությունների մատուցման, կենդանիների տեղաշարժի, կերի մասին, ինչպես նաև թույլ է տալիս կառավարել կենսաբանական ռիսկերը:
Նախագահ Հարությունյանը ողջունել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունը` համագործակցել Արցախի տնտեսվարող սուբյեկտների հետ՝ նշելով, որ նրանք ոչ միայն կարևոր տնտեսական գործունեություն են իրականացնում, այլև նպաստում են հայկական երկու հանրապետությունների պարենային անվտանգության ապահովմանը: