կարևոր
2313 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 12:24

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Հաջը՝ մահմեդականների ամենամյա ավանդական ուխտագնացությունը դեպի Մեքքա եւ Մեդինա

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Հաջը՝ մահմեդականների ամենամյա ավանդական ուխտագնացությունը դեպի Մեքքա եւ Մեդինա

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Հաջը՝ մահմեդականների ամենամյա ավանդական ուխտագնացությունը դեպի իսլամի սրբավայրեր՝ Մեքքա եւ Մեդինա: Սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով՝ այս տարի ուխտագնացությանը կարող են մասնակցել միայն թագավորությունում ապրող ուխտավորները: Նրանց թիվն էլ չի գերազանցի 10 հազարը:

Սա կտրուկ անկում է՝ հաշվի առնելով, որ սովորաբար ուխտագնացությանը մասնակցում է 2.5 միլիոն մարդ: Այս անգամ ուխտավորները, նախքան Հաջը, կարանտին են պահել, կորոնավիրուսի թեստ հանձնել: Ուխտագնացության ժամանակ պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով, ավարտից հետո նորից կարանտին կպահեն:

Սաուդյան Արաբիայում գրանցվել է Քովիդ-19-ի ավելի քան 270 հազար դեպք: 3 հազարը՝ մահվան ելքով: