Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5475 նոր դեպք: 27 տոկոսի մոտ ախտանշաններ չկան: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։
Ռուսաստանում մեկ օրում կորնավիրուսից ապաքինվել է 8116 մարդ, 169 -ը մահացել է։
Առաջին տեղում վարակվածների աճով շարունակում է մնալ Մոսկվան (+671) դեպք), ընդ որում մայրաքաղաքում այդ ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 7,5 տոկոսով:
Մայրաքաղաքին հաջորդում են Սվերդլովսկի շրջանը (+223), Նիժնի Նովգորոդի շրջանը (+188), Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը (+173):
Նախօրեին հաղորդվել էր 5395 նոր դեպքերի մասին։
Այսպիսով, համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 828 990 դեպք: