Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն հինգ մարդ է վիրավորվել ոստիկանական տեղամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թերթի տեղեկատվությամբ՝ հուլիսի 28-ի գիշերը իրավապահները ձերբակալել են երեք ահաբեկիչների, որոնց մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ փորձել են այն վնասազերծել: Հինգ տուժածների թվում չորսը ոստիկանության աշխատակիցներ են: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։