220 դիտում, 2020.07.29 11:11

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը սկսում է պայքարը պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը սկսում է պայքարը պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը սկսում է պայքարը պրոֆեսիոնալ ռինգում:

Բաչկովը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ, որը մինչև այս աշխատել է հանրահայտ բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրիի, Բիլի Ջո Սոնդերսի, Ջոշ Թեյլորի, Թերի Ֆլենագանի հետ:

Գյումրեցի մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում մինչև 15 մենամարտ անցկացնելը, կարող է մենամարտել նաև սիրողական ռինգում: