01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, 2019թ. օգոստոսից աշխատելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող ռեստորանային համալիրում՝ որպես գլխավոր մենեջեր, լիազորված լինելով հաճախորդներից ստանալ պատվերների գումարները և անձամբ մուտքագրել դրամարկղ, սպորտային խաղադրույքներ կատարելու և անձնական կարիքները հոգալու նպատակով, 2019թ. սեպտեմբերից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իր աշխատանքային դիրքն օգտագործելով, ռեստորանային համալիր այցելած հաճախորդներից ստացել է ընդհանուր 4.654.800 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել ռեստորանային համալիրի դրամարկղ՝ այդ կերպ հափշտակելով համալիրին պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: