18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 28-ին, ժամը 14:58-ին տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ոռոգման ջրի խողովակի խցանումը բացելու նպատակով խողովակի վրա կտրվածք է արվել, որտեղ ենթադրվում է դի կա:
Դին խողովակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ՋՕ-ի (ջրօգտագործողներ) աշխատակիցների հետ համատեղ ուժերով դին դուրս են բերել խողովակից։