05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հուլիսի 28-ին` ժամը 18:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ճանապարհի մոտակայքում, Արփա գետի ափին՝ ջրավազանում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, որից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով ճանապարհից հետ է վերադարձվել։
Պարզվել է, որ «Մամարզա» կոչվող տարածքում՝ Արփա գետում, ջրահեղձ է եղել Էդգար Գ.-ն (ծնված 1999 թ.):
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը դին դուրս է բերվել գետից: