կարևոր
1229 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-28 23:50

Արագածոտնի մարզում 22-ամյա վարորդը 07-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում

Արագածոտնի մարզում 22-ամյա վարորդը 07-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում

Երեկ, հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսան Պետրոսյանն իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 18 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարից որոշ ժամանակ անց վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։