414 դիտում, 2020.07.28 22:36

Տեսչական մարմինները կայացրել են 4 838 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Տեսչական մարմինները կայացրել են 4 838 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով հուլիսի 27-ի դրությամբ  կայացվել է 4 838 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝ 58 549  ստուգում, որից միայն 672-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։