կարևոր
1266 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-28 22:17

Աֆրիկայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 865 հազարից

Աֆրիկայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 865 հազարից

Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 865 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, վարակվածներից հիվանդությունը հաղթահարել է 511 հազարից ավելի մարդ:

Վարակված 865 հազար 233 անձանցից, հիվանդության հետևանքով մահացել է 18 հազար 235-ը:

Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (452 հազար 529 վարկակիր), Եգիպտոսը (92 հազար 482), Նիգերիան (41 հազար 180) և Գանան (33 հազար 624):