04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Թուրքական զորքն արդեն մտել է Նախիջեւան. պատճառը՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններն են՝ երկու երկրների ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժությունները տեղի կունենան ինչպես Նախիջեւանում, այնպես էլ Բաքվում, Գյանջայում, Քուրդամիրում եւ Եվլախում:
Ուշագրավ մեկ դիտարկում. զորավարժություններն անցկացվելու են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո: Ի դեպ նախօրեին էլ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծիք էր հայտնել, թե Թուրքիան չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային: