կարևոր
1861 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-28 19:43

Վահրամ Ավետիսյանը, լինելով դատախազության աշխատակից, կնքել է կեղծ առուվաճառքի պայմանագիր. Տիգրան Եգորյան

Վահրամ Ավետիսյանը, լինելով դատախազության աշխատակից, կնքել է կեղծ առուվաճառքի պայմանագիր. Տիգրան Եգորյան

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, 2008-2009թթ. լինելով դատախազության աշխատակից եւ գիտակցելով, որ այդ պաշտոնում չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այն է՝ վարձակալության հանձնել գույք եւ ստանալ եկամուտներ, կնքել է կեղծ առուվաճառքի պայմանագիր, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել փաստացի իրականացնելու օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությունը եւ դրանից ստանալու եկամուտ, ինչը կոռուպցիոն դրսեւորում է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ վկայակոչելով datalex.am տեղեկատվական կայքում հասանելի դատական գործին, ըստ որի՝ Ավետիսյանը 2011թ-ն դատարան է դիմել ու հայտնել, որ 2009թ-ին կնքված առքուվաճառքի պայմանագրով ոմն Հրաչյա Ավետիսյանի է վաճառել իրեն պատկանող անշարժ գույքը, քանի որ մինչ այդ այն վարձակալության էր տրված, ինչը կարող էր որպես ձեռնարկատիրական գործունեություն դիտվել:

Փաստաբանն անհրաժեշտ է համարում, որ կառավարությունը ետ կանչի նրա թեկնածությունը կամ խորհրդարանը դեմ քվեարկի դրան, հրաժարական տան նրա թեկնածությունն առաջադրած պաշտոնյաները, իսկ իրավապահները թեկնածուի նկատմամբ նշված դեպքով քննություն իրականացնեն: