«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 28-ին, առաջարկում է դիտել «Դիտորդը» (Наблюдатель) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2000 թվականին, ռեժիսորն է Ջո Չարբանիկը։
Ութ տարի Հետաքննությունների դաշնային բյուրոի գործակալ Ջոել Քեմփբելը սերիական մարդասպանի էր հետևում։ Սակայն ի զորու չէր այլևս ըմբռնել մոլագարի այլասերված տրամաբանությունը, վիրավորվել ֆիզիկապես և բարոյապես։
Երկար տարիներ ապարդյուն որոնումներից հետո նա թողնում է ծառայությունը և տեղափոխվում է այլ քաղաք։ Քեմփբելը հույս ունի այնտեղ գտնել իր խաղաղությունը և սկսել նոր կյանք։
Թվում է, թե ոչինչ չի կարող խանգարել նրան ընդմիշտ հրաժեշտ տալ սարսափելի անցյալին։ Բայց նա չի հասցնում ապրել նոր վայրում և մի քանի ամիս անց, քաղաքում կատարվում են սպանություններ, որոնք նույն սարսափով են և ունեն ծանոթ ձեռագիր։
Մոլագար Դևիդ Գրիֆինը ՀԴԲ գործակալի հետ վտանգավոր խաղ է խաղում, որում խաղադրույքը՝ կյանքն է։
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։