01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Իսպանիայում ավելի քան 1 միլիոն մարդ առանց աշխատանքի է մնացել ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այդ մասին վկայում են Վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից ակտիվ բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք հուլիսի 28-ին տարածել է Իսպանիայի ազգային հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան․ հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ այդ տվյալների, Իսպանիայում համաճարակաբանական բարդությունից ավելի շատ տուժել է ծառայությունների սեկտորը, նաեւ կրճատվել է աշխատանքի տեղավորված կանանց թիվը: Հատկապես գործազրկության հետ կապված դժվարին իրադրություն է ստեղծվում այժմ Կատալոնիայում, Մադրիդում, Անդալուսիայում եւ Կաստիլիե-Լա-Մանչում:
COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է վարակման գրեթե 326 հազար դեպք, 28,5 հազար պացիենտ մահացել է։