կարևոր
1458 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-28 16:41

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հավաք են կազմակերպել Լոնդոնում՝ «ԲիԲիՍի»-ի դիմաց

Մեծ Բրիտանիայի Հայ դատ հանձնախմբի ներկայացուցիչները հավաք են կազմակերպել Լոնդոնում՝ «ԲիԲիՍի»-ի դիմաց:

«Հայաստանը խաղաղություն է ուզում»,- սա էր հավաքի հիմնական ուղերձը:

Հայ երիտասարդները պարել են հայկական պարեր, երգել Հայաստանի հիմնը: Այնուամենայնիվ, մոտակայքում հավաքված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ բախումներից խուսափել չի հաջողվել: Ծեծկռտուք է սկսվել այն ժամանակ, երբ ադրբեջանցիներից մեկը փորձել է դրոշի ծայրով հարվածել հայերից մեկին: