կարևոր
1677 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-28 22:26

Ամեն ամիս 10.000-ով ավելի շատ երեխա է մահանում COVID-19-ի պատճառով խորացած սովի պատճառով. Associated Press

Ամեն ամիս 10.000-ով ավելի շատ երեխա է մահանում COVID-19-ի պատճառով խորացած սովի պատճառով. Associated Press

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խորացող սովը միայն առաջին տարում աշխարհում մանկական մահացության ամենամսյա աճն ավելանում է ավելի քան 10 հազարով։ Այս մասին գրում է Associated Press գործակալությունը։

Նշվում է՝ ինֆեկցիաների տարածումը սուր թերսնումից տառապող երեխաների թվի ամենամսյա աճը ավելացնում է ավելի կան 550 հազարով: Գործակալության տեղեկություններով՝ հիշյալ թիվը 12 ամսում լրացուցիչ կավելանա 6,6 մլն-ով՝ այն պարագայում, երբ անցյալ ամբողջ տարում գրանցվել է նմանատիպ սցենարով 47 մլն դեպք:

Նման իրավիճակային լուրջ վատթարացումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի ու դրա հետևանքով առաջացրած սահմանափակումների հետ, որոնց պատճառով սովի խնդրին առավել ենթակա երկրները կտրվել են շուկայից, միևնույն ժամանակ դրանց բնակիչների հասանելիությունը բուժօգնությանը կրճատվել է: