կարևոր
1078 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-28 14:41

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ լարին, հաղորդում է «ՌԻՍ Նովոստի»-ն։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2667 նոր դեպք, մահացել է 235 մարդ:

Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են երկրում COVID-19-ը կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել է 296 273-ի, զոհերի թիվը՝ 16 147-ի, ապաքինվել է 257 019 մարդ։

Համաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված իշխանությունները հուլիսի 5-ից երկրում պարտադիր են դարձրել դիմակներ կրելը հասարակական եւ փակ վայրերում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրն ապրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որը սկսվել է հունիսի կեսերից: