կարևոր
1216 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-28 14:26

Պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի երաշխավորությունը. ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի հայտարարությունը

Պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի երաշխավորությունը. ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի հայտարարությունը

ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնը տարածել է հայտարարություն, որում ասված է. 

«ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։

Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը»։