կարևոր
1818 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-28 14:18

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հանդիպում կունենան ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: Մամուլի ասուլիսի ընաում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Կարծում եմ, որ մյուս ուժերը նույնպես հանդիպում կունենան: Սա, ըստ էության, չգրված կանոն է եղել բոլոր նախորդ թեկնածուների դեպքում: Խմբակցությունների հետ հանիպումները կլինեն և մեր դիրքորոշումները, գուցե, ավելի հասկանալի լինեն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հարցին, թե որքանով էր անկակնալ կառավարության այս թեկնածուի առաջադումը՝ հաշվի առնելով, որ բոլորովին այլ անձանց անուններն էին շրջանառվում, Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ինքը թեկնածու առաջադրող սուբյեկտը չէ:

«Ինձ համար անակնկալ էր, որովհետև ես թեկնածու առաջադրող սուբյեկտ չեմ:  Թեկնածուի մասով գնահատականներ չտամ, նաև այն առումով, որ իմ դասախոսն է եղել: Իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է: Մնացածը Ազգային ժողովի ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության, այլև մյուս ուժերի քվեարկության արդյունքում կպարզվի»,-հավելեց պատգամավորը:

Հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Նիստի ժամանակ Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց իր մոտեցումները և անելիքները ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում։ Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ  քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: