կարևոր
813 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-28 14:53

Հայ երեխաները կարող են մասնակցել Ճապոնիայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին

Հայ երեխաները կարող են մասնակցել Ճապոնիայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին

Հաջորդ տարվա հուլիսի 6-ից օգոստոսի 22-ը Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայում կանցկացվի «Kanagawa World Children’s Art Exhibition» ցուցահանդեսը:

4-15 տարեկան մանուկների ու պատանիների համար նախատեսված միջոցառումը, որի շրջանակում նրանք կարող են ներկայացնել իրենց նկարները, անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Հայտերն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:

Մասնակցության ցանկության պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Ավելին՝ https://bit.ly/3g8ZziJ