01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ԿԳՄՍ նախարարության դիմաց շարունակվում է բուհեր չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիան։
Արձագանքելով նախարարի այն դիտարկմանը, թե այս ակցիան արդեն քաղաքական աստառ է ստանում և դրա հետևում կանգնած են քաղաքական ուժեր՝ ծնողներից մեկն ասել է.
«Եթե որևէ մեկը իր ոլորտում լիարժեք վստահ է, որ ինքը ճիշտ է, երբեք շահարկումների հետևից չի ընկնում։ Երկու անգամ երեկ պահանջել ենք ընդունելություն, երկու անգամ էլ մերժեց, չուզեց հանդիպել, քանի որ նա մեր ներկայությամբ չէր կարող հիմնավորել այն, ինչն ասում է՝ Պետրոսի հյուրը լինելով»։
Ակցիայի մասնակիցներից Խաչատուր Նազարեյանը հայտարարեց, որ 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
«Այս շարժման առաջին վայրկյանից այստեղ եմ և ոչ մի անգամ քաղաքական բան այստեղ չի եղել, սա զուտ երեխաների քաղաքացիական պահանջն է», - ասաց ՔՊ անդամը։