կարևոր
1510 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-28 14:10

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5395 նոր դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5395 նոր դեպք է հայտնաբերվել

Հուլիսի 28-ին Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5395 նոր դեպք: 30 տոկոսի մոտ ախտանշաններ չկան: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։

Ռուսաստանում մեկ օրում կորնավիրուսից ապաքինվել է 8888 մարդ, 150-ը մահացել է։

Առաջին տեղում վարակվածների աճով շարունակում է մնալ Մոսկվան (+674 դեպք), ընդ որում մայրաքաղաքում այդ ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 7,5 տոկոսով:

Մայրաքաղաքին հաջորդում են Սվերդլովսկի շրջանը (+209), Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը (187)։

Նախօրեին հաղորդվել էր 5635 նոր դեպքերի մասին։

Այսպիսով, համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 823 515  դեպք, որից 13 504 հազարը մահացել են, 612 217-ը ապաքինվել են: