կարևոր
1259 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-28 12:38

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները:

Երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։ Նախարարները շոշափել են նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք այլ հարցեր։

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները: