կարևոր
1281 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-28 12:15

Հայկ Մկրտչյանը նշանակվել է Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Հայկ Մկրտչյանը նշանակվել է Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 28-ին Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրել  է  համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։

Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Ներկայացնելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունն է հայտնել նրան։

«Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումը մարզպետն առաջնային հրամայական է դիտարկում և վստահ է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը: Շատ կարճ ժամանակ անց առինջեցին իր կյանքում ու գործունեության ոլորտում կզգա այդ փոփոխությունը:

Առինջ համայնքում խնդիրները բազմաթիվ են. ապօրինի հողազավթումերից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում: Բայց օրենքով առաջնորդվելու ու քաղաքացու կյանքում դրական փոփոխոթյուններ բերելու վստահ հանձնառությամբ քայլ առ քայլ կլուծվեն կյանքի որակի վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները»․- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։