Ամուլսարի 2-րդ «պոստից» երեկ՝ հուլիսի 27-ին, ուշ երեկոյան 9 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար կազմվել է արձանագրություն և քաղաքացիներն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 27-ին, Ամուլսարի երկրորդ «պոստում» լարված իրավիճակ էր ստեղծվել. ցուցարարների եւ պահապանների միջեւ քաշքշուկ էր սկսվել: