կարևոր
1083 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-28 11:23

Հունաստանը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ ի պատասխան Սբ. Սոֆիայի, որպես մզկիթ, վերաբացմանը

Հունաստանը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ ի պատասխան Սբ. Սոֆիայի, որպես մզկիթ, վերաբացմանը

Հուլիսի 10-ին Թուրքիայում որոշվեց Սբ. Սոֆիան դարձյալ մզկիթի վերածել՝ փոխելով վերջինիս թանգարանի կարգավիճակը, իսկ հուլիսի 24-ին 86 տարվա ընդմիջումից հետո այնտեղ տեղի ունեցավ առաջին ուրբաթօրյա աղոթքը։

Թուրքիայի որոշումից հետո մի շարք պետություններ և կառույցներ իրենց բողոքն արտահայտեցին Թուրքիայն։ Ամենից շատ դժգոհություններ եկավ Հունաստանից, որը համարվում է բյուզանդական քաղաքակրթության իրավահաջորդը։

Հունաստանի Առևտրի ազգային կոնֆեդերացիոն կենտրոնի նախագահ Վասսիլիս Կորկիդիսն իր աջակցությունն է հայտնել հունական իշխանությունների՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրությանը և կարևորել թուրքական ապրանքները բոյկոտելու անհրաժեշտությունը։

Նշենք, որ երկու երկների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 2.7 մլրդ եվրո։