կարևոր
1123 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-28 10:48

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել

Հուլիսի 28-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1145 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 927 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6439  քաղաքացի: 

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: