16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան եւ Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գեւորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։ Նա անդրադարձել է բազմաթիվ գործիչների, նրանցից մի քանիսը դատական հայց է ներկայացրել խոսնակի եւ նրա ղեկավարի դեմ։
«Դատալեքս»-ից տեղեկացանք, որ մի դեպքում հայցվորը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է՝ որդիների՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանների հետ։ Հայցը դատարանն ընդունել է վարույթ, գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը՝ Սերգո Երիցյանի որդին։ Նիստը կկայանա հուլիսի 31-ին։
Մյուս հայցվորը «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանն է։ Այս հայցը եւս վարույթ է ընդունվել, մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։ Երկու հայցով էլ պահանջում են հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները»: