կարևոր
1902 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 23:55

Հուլիսի 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +25, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +29 աստիճան տաքություն։