Մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով հուլիսի 25-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արձանագրվել է, որ հենակետերն ապահովված են մարտական հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, մշտադիտարկվում են հակառակորդի գործողությունները, խստագույնս պահպանվում են հերթապահության կրման անվտանգության կանոնները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի ավագներին տրվել են համապատասխան ցուցումներ։