Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է kremlin.ru-ն:
Հայ-ադրբեջանական պետական սահմանի տարածքում իրավիճակի սրման համատեքստում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:
Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կարևորել է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կխթանեն լարվածությանը: Երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, լուծելու հարցում։ Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով։
Առաջնորդները նաեւ նշել են, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների:
Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Մասնավորապես, դրական գնահատական է տրվել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում համագործակցությանը, ինչը թույլ է տվել օգոստոսի 1-ից որոշում ընդունել ռուսական եւ թուրքական մի շարք քաղաքների միջեւ կանոնավոր չվերթների մասնակի վերսկսման մասին: