20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ամուլսարի երկրորդ «պոստում» քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց. ցուցարարների եւ պահապանների միջեւ քաշքշուկ սկսվեց: Այս մասին տեղեկանում ենք Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել տարածքում, իրավիճակը դեռեւս չի հանդարտվում:
«Ամուլսարի երկրորդ պոստում ենք: Երկու օր առաջ տեղեկություն ստացանք, որ մի քանի բանվորներ մտել են տարածք և դրսում ինչ որ մանր-մունր աշխատանքներ են իրականացնում, ու երբ իմացել են, որ իրենց ներկայության մասին բնակիչները գիտեն, պատճառաբանում են, որ իրենք վախենում են դուրս գալ այնտեղից:
Մենք ամեն երաշխիք տվել ենք այդ մարդկանց, որ տվյալ տարածքից դուրս գան, նրանք ասել են, որ խնդիր կա, և եթե իմանային, չէին գա այդ տարածք:
Փաստորեն, այս մի քանի օրվա խաղաղ բանակցությունները արդյունք չեն տվել, բնակչությունն էլի զայրացել է, մարդիկ նորից ստիպված հավաքվել են այստեղ»,- հայտարարել է Շիրակ Բունիաթյանը և հավելել, որ այս պահին բնակիչներն հստակ պահանջ ունեն, որ այդ մի քանի սադրիչները լքեն այդ տարածքը, քանի որ պարզ է, որ նրանք չեն կարող այդտեղ շինարարական աշխատանքներ կատարել, ոչ էլ կարող են 6 հոգով հանք բացել, նրանց նպատակը մարդկանց իրենց ներկայությամբ սադրելն ու զայրացնելն է, որ մարդիկ գնան ինչ որ ծայրահեղ քայլերի: