կարևոր
1305 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 21:09

Հայտնաբերվել է ջրանցքն ընկած երեխայի դին

Հայտնաբերվել է ջրանցքն ընկած երեխայի դին

Քիչ առաջ հայտնաբերվել է  Վերին Դվին գյուղում այսօր ջրանցքն ընկած 14-ամյա տղայի դին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին՝ ժամը 17։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։