կարևոր
1164 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-27 19:42

Տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի վիճակն այս պահին բավարար է, 4-ինը՝ լավ. Շուշան Ստեփանյան

Տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի վիճակն այս պահին բավարար է, 4-ինը՝ լավ. Շուշան Ստեփանյան

Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից ինն են այս պահին հոսպիտալներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Վիրավոր զինծառայողներից 5-ի վիճակը բավարար է, 4-ի վիճակը՝ լավ:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ծավալված մարտական գործողությունների հետեւանքով մի քանի օր սահմանային լարված իրավիճակ էր: Հայկական կողմն ունի 5 զոհ: