կարևոր
1660 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-27 19:35

Թբիլիսիում տասնյակ ռեստորաններ ու գիշերային ակումբներ են տուգանվել

Թբիլիսիում տասնյակ ռեստորաններ ու գիշերային ակումբներ են տուգանվել

Կորոնավիրուսով պայմանավորված պահանջներն անտեսելու համար Թբիլիսիում գործող ավելի քան 30 ռեստորան և 10 գիշերային ակումբ է տուգանվել։ Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:

Հիմնական խախտումները կապված են հեռավորության պահպանման պահանջն անտեսելու և ախտահանման կանոնները խախտելու հետ։

10.000 լարիով տուգանվում են Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, անհատ ձեռնարկատերերը տուգանվում են 2000 լարիով։

Մայրաքաղաքում խիստ ստուգումներ են նաև սննդի և հագուստի վաճառակետերում` այդ թվում նաև Քութայիսիում և Բաթումիում։

Ընդ որում՝ առաջին փուլում պարտադիր պահանջների մասին տեղեկատվություն է տրամադրվում, դրանից հետո միայն տուգանքներ են նշանակվում։