06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, հուլիսի 27-ին հայտնել է, որ անցում է կատարել կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկման հաջորդ մակարդակի, որում ներգրավվել է մոտ 30,000 չափահաս մարդ` չվարակված կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:
Սա առաջին փորձարկումն է, որն անցկացվում է կառավարության ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի որքան հնարավոր է շուտ ստեղծելուն, փորձարկելուն և մատակարարելուն:
ԱՄՆ-ի կառավարությունը «Moderna Therapeutics»-ի ծրագրի համար հատկացրել է շուրջ 1 մլրդ դոլար և ընտրել է ընկերության կողմից մշակված պատվաստանյութը մարդկանց շրջանում մասշտաբային փորձարկումների համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտությունների գլխավոր նպատակն է հիվանդության սիմպտոմատիկ դրսևորումների կանխարգելումը: