կարևոր
1294 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-27 18:30

Հայկ Սարգսյանը հավաստիացրել է, որ Սևանի խնջույքն ինքը չի կազմակերպել, լողափն էլ իրեն չի պատկանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտումների մասին շատ է բարձրաձայնվել: Մեր հանրույթն առավել զգայուն է այն դեպքերի նկատմամբ, որոնք թույլ են տալիս սահմանաված հատուկ կանոնների պահպանումը պարտադրող կառույցները, իշխանական շրջանակները:

Սոցցանցերում այդպիսի մի դրվագի նկարագրությամբ տեսանյութ է շրջանառվում:

Սեւանի լողափերից մեկում Մեծ փարթի է տեղի ունեցել: Ըստ «Հրապակ» օրաթերթի՝ մասնակցել է նաեւ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Չնայած տարբեր լողափերում ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել, բայց պետք է նկատել, որ այս  երեկույթի մասնակիցները առանց դիմակի են:

Ըստ նույն աղբյուրի, «Սպիտակ Շորժա» լողափը կապ ունի Հայկ Սարգսյանի հետ:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: