կարևոր
1750 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 18:03

Հուլիսի 28-ին շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները

Հուլիսի 28-ին շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները

2020 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափոր և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։