կարևոր
2906 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-27 19:11

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ

Yerkirmedi.am-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ամենատպավորիչ և տեսարժան վայրերը՝ Հայաստանում, որտեղ կարելի է այցելել 2020-ի ամռանը:

Հայրավանք

Վայրը` Գեղարքունիքի մարզ, գ. Հայրավանք

Հիմնադրվել է` IX դ

Երևանից` 82կմ / 1ժ 3րոպե

Հայրավանք վանքային համալիրը գտնվում է  Հայրավանք գյուղի ժայռե հրվանդանի վրա: Հիմնադրվել է IX-XIII դդ. քառախորան եկեղեցու կառուցմամբ, որին կից  XX դ. կառուցվել է գավիթը: Վանքից 1 կմ հեռավորության  վրա գտնվում  է “Սպիտակ բերդ” կոչվող ամրոցը: Ավանդության համաձայն Հայրավանքը  վերջինիս հետ կապված է եղել ստորգետնյա  ուղիով և այդ պատճառով էլ կոչվել է նաև Այրիվանք: Եղել է գոյության կետրոն: Վանքն ունի  խաչաձև հատակագիծ, ըստ գավթի պատի վրա եղած արձանագրության կառուցվել է 1211 թ. սև, սրբատաշ, բազալտե քարերով: Մեզ է հասել կիսավեր վիճակում, առանց գմբեթի:

1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:

Երբ Լենկ-Թեմուրը, Հայաստանը գրավելով ու ժողովրդին կոտորելով հասնում է Այրիվանք, վանքի վանահայրը կոտորածը չտեսնելու համար իրեն նետում է ձորը: Բայց Աստծո կամքով չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնծված Լենկ-Թեմուրն իր մոտ է բերում վանահորը և խոստանում կատարել նրա ցանկությունը: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնվում է: Մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, դրսում ոչ ոք չի մնում: ԶարմացածԼենկ-Թեմուրը նկատում է, որ վանքի միջի մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում են սպանդից: Այդ օրվանից վանքի անունը վանահայր Հովհանի անունով կոչվել է Հովհաննավանք, Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք...

Այստեղ նույնպես զբոսաշրջության կազմակերպումն ունի ձևավորված ավանդությներ և լայն հնարավորություններ: Այստեղ առկա են ագրոտուիզմի համար նպաստավոր բոլոր պայմանները: