կարևոր
1659 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-27 16:40

Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի «Արարատ-2»-ը

Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի «Արարատ-2»-ը

Հայ ֆուտբոլային մասնագետ Ռազմիկ Գրիգորյանն այսուհետ կգլխավորի «Արարատ-2»-ը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ»-ի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը և սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ակումբին են ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին, որից հետո Գրիգորյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն առաջին մարզումն է անցկացրել:

«Արարատ-2»-ի մարզչական շտաբում են ընդգրկվել ակումբի նախկին ֆուտբոլիստներ ԱլեքսանդրՊետրոսյանը և Ռաֆայել Սաֆարյանը, իսկ դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:

Գրիգորյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երկար տարիներ պաշտպանել է «Արարատ»-ի գույները, իսկ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, Վանաձորի «Լոռիում», «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև գլխավորել է «Դիլիջանը»: