27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Վերջերս Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում, ինչի արդյունքում այստեղ բարձրացել է բուժսպասարկման որակը: Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Գավառի բժշկական կենտրոն է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որի ընթացքում «Գավառի ԲԿ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Կարապետյանը ներկայացրել է նորագույն սարքավորումների գործածության մանրամասները եւ նշանակությունը:
«Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր էր մեր հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցում ենք նորագույն սարքավորումներով:
Վիրահատական բաժանմունքի համար ձեռք ենք բերել ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարում ենք բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները, մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք ենք բերել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնելու նաև COVID-19 - ով հիվանդների արյան ընդհանուր քննությունը։Նորագույն սարքավորումների ձեռքբերման համար մեր տնտեսված միջոցներից ծախսել ենք 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին»,-ներկայացրել է Աշոտ Կարապետյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը հույս է հայտնել, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը: