կարևոր
435 դիտում, 9 ամիս առաջ - 2020-07-27 16:20

Տավուշում զոհված Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Տավուշում զոհված Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. 

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով», - նշված է նախագահի հրամանագում։