16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով», - նշված է նախագահի հրամանագում։