կարևոր
861 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-27 15:55

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը:

Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհուրդը որոշել է՝ բավարարել Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշումը ստորագրվել է Խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանի, Խորհրդի անդամներ Գ. Բեքմեզյանի, Ա. Հայկյանցի, Հ. Հովհաննիսյանի, Մ. Մակյանի, Լ. Մելիքջանյանի, Ա. Մխիթարյանի, Վ. Քոչարյանի և Ս. Չիչոյանի կողմից:

Ա. Հայկյանցը և Ա. Մխիթարյանը պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ ներկայացրել են նաև հատուկ կարծիք: