01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ՝ Սևանա լճի ափին տեղի ունեցած երեկույթի վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ Մակունցը նշել է, որ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել:
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, գտնվում է մի քանի օրով հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են հանգստանում: Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ գտնվելով մարդաշատ վայրում, որտեղ եղել է առանց դիմակի: Հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել»,- ասել է Մակունցը:
Լիլիթ Մակունցը հավելել է, որ հասարակական վայրում առանց դիմակի լինելու հանգամանքով, Հայկ Սարգսյանը, հավանաբար, արդեն տուգանվել է:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե նշված հանգստյան գոտին պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին, Մակունցը նշել է, որ Սարգսյանն այդ տեղեկությունները ևս հերքել է իր հետ զրույցում:
«Իմ հարցին ի պատասխան Սարգսյանը հերքեց, որ որևէ կապ ունի` թե՛ հանգստայն գոտու, թե՛ միջոցառման կազմակերպման հետ»,- ասել է Լիլիթ Մակունցը:
Հուլիսի 27-ին համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել Սևանա լճի ափին գտնվող լողափերից մեկում կազմակերպված երեկույթից, որտեղ գտնվող անձինք, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առանց պաշտպանիչ դիմակի են: